Հնդկաստանում հայրը ողջ-ողջ թաղել է դստերը՝ աղջիկ երեխա չսիրելու պատճառով
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Պուտիա գյուղի բնակիչներն ահազանգել են ոստիկանություն՝ պատմելով, որ իրենց համագյուղացիներից մեկը ողջ-ողջ թաղել է սեփական դստերը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, դրանից հետո իրավապահները ձերբակալել են Աբուլ Հուսեյնին, ով փորձել է սպանել իր 10 տարեկան դստերը՝ նրան թաղելով սեփական տան հետնաբակում:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը դիմել է նման դաժան քայլի, քանի որ չի սիրում աղջիկ երեխա և որդի ունենալու հույսն արդեն կորցրել է:
Իրավապահները հայտնել են, որ երբ իրենք ժամանել են դեպքի վայր, տեսել են, որ Հուսեյնը պարանով կապկպել է աղջկան, փակել նրա բերանն ու ուղղահայաց դիրքով իջեցրել փոսը:
Լսելով ոստիկանների աղմուկը՝ տղամարդը ծղոտե զամբյուղը դրել է դստեր գլխին, որպեսզի նրան ոչ ոք չնկատի: Այժմ Հուսեյնը գտնվում է բանտում:











