Վիճակախաղի ջեքփոթին հավակնող կանադացին պարտվել է 7 տարի տևած դատը

11:44 • 30.01.15

21 միլիոն դոլարի չափով վիճակախաղի ջեքփոթի կեսին հավակնող կանադացին պարտվել է դատական գործընթացում, որը տևել է յոթ տարի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Կանադայի գերագույն դատարանը վճռել է, որ նա շահող տոմսը գնել է չափազանց ուշ, որպեսզի այն հնարավոր լինի հաշվարկել:

 

Ջոել Իֆերգանը գնել է վիճակախաղի երկու տոմս, սակայն հաղթող տոմսը, ինչպես պարզվել է, տպվել է պաշտոնական վերջնաժամկետից յոթ վայրկյան անց: Որոշ տվյալներով՝ տղամարդը մոտ 100 հազար դոլար է ծախսել դատավարության համար:

 

Չնայած պարտությանը՝ տղամարդը հայտնել է BBC-ին, որ կշարունակի խաղալ, քանի որ հույս ունի, որ ևս մեկ անգամ հաղթելու հնարավորություն ունի:

 

Իֆերգանի խոսքով՝ նա գրեթե սրտի կաթված է ստացել, երբ հասկացել է, որ հաղթել է: Տղամարդը պատրաստվում էր գումարի կեսը նվիրաբերել բարեգործությանը: