ՀՀ ԱՆ-ն դիաբետոն այսուհետ կգնի ֆրանսիական կազմակերպությունից
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության նիստին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին որոշումը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 2015-2019 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դիաբետոն 60մգ դեղի խմբաքանակների գնումներն իրականացնել ֆրանսիական «Le laboratoire servier» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի:
Այսպիսով 9 դեղարտադրողներից միայն «Le laboratoire servier» կազմակերպությունն է նման գնային առաջարկ ներկայացրել:
Նախարարը հայտնեց, որ կազմակերպությունն առաջարկել է յուրաքանչյուր տարվա պահանջարկի 10%-ը ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրել անվճար` մարդասիրական օգնության հիմունքներով: Նա հայտնեց, որ մենք 80 հազար հիվանդ ունենք, որոնցից 12 հազարը ստանում են ինսուլին: Բացի այդ, նա նշեց, որ հիվանդների տասը տոկոս աճ ունենք:










