2014թ. Կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնումների մեկ երրորդը կատարել է Ռուսաստանը. Financial Times

12:03 • 30.01.15

2014 թվականին Կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնումների մեկ երրորդը փաստացիորեն կատարել է Ռուսաստանը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին, որն էլ վկայակոչում է GFMS հետազոտական խմբի տվյալները:

 

Ինչպես նշում է թերթը, Մոսկվան ոսկու ձեռքբերման վրա ծախսել է ավելին, քան ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր երբևէ:

 

Անցած տարի ողջ աշխարհում Կենտրոնական բանկերը գնել են 461 տոննա ոսկի, ինչը 13 տոկոսով ավելի է 2013 թվականի գնումներից: Դա երկրորդ առավելագույն ցուցանիշն է 1971 թվականին ոսկու ստանդարտի վերացումից ի վեր, ասված է հոդվածում:

 

Թերթն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ այդկերպ կարգավորիչները շարունակել են դիվերսիֆիկացնել իրենց արժութային պահուստները ֆինանսական ճգնաժամից հետո, վերջին վեց տարվա ընթացքում նրանք իրենց պահուստներն ավելացրել են 1,8 տոննա ոսկով: