Սփյուռքի նախարարը հանդիպել է Հունաստանում ՀՀ դեսպանի հետ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ, ով համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության դեսպանն է Կիպրոսի, Ալբանիայի, Սերբիայի Հանրապետություններում, Բոսնիա և Հերցեգովինայում։
Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից։
Խոսվել է Հունաստանի հայ համայնքի խնդիրների և ձեռքբերումների, սփյուռքի նախարարության ամենամյա ծրագրերին մասնակցությունն ակտիվացնելու մասին:
Երկուստեք կարևորվել է համակարգված և արդյունավետ համատեղ աշխատանքը, հատկապես՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:










