Հոլանդիայում զինված տղամարդը ներխուժել է հեռուստաալիքի ստուդիա և փորձել ուղիղ եթեր մտնել

11:12 • 30.01.15

Հոլանդական Հիլվերսյում քաղաքում զինված տղամարդը ներխուժել է NOS հեռուստաալիքի ստուդիա և ընդհատել երեկոյան լուրերի թողարկումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Հեռուստաալիքի աշխատակիցները տարհանվել են շենքից:

 

Հաղորդվում է, որ զինված տղամարդը մտադիր է եղել եթեր դուրս գալ: Նա ատրճանակով անցել է ստուդիա, ինչից հետո նրան ձերբակալել է ոստիկանությունը:

 

NOS-ի լրատվական ծրագրի ընդհատումների ժամանակ էկրանին է հայտնվել հետևյալ գրությունը. «Այս պահին հեռարձակումը հասանելի չէ՝ հատուկ հանգամանքների պատճառով»: