Հրանտ Մարգարյանը որևէ վնասվածք չունի, իսկ վթարի ենթարկվելու մասին տեղեկությունն ուռճացված է

16:32 • 30.01.15

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը որևէ վնասվածք չունի, իսկ  վթարի ենթարկվելու մասին տեղեկությունը ուռճացված է, քանի որ մի մեքենա թեթևակի հարվածել է այն մեքենային, որում եղել է Հրանտ Մարգարյանը:


Այս մասին  Tert. am-ին հայտնեց  ՀՅԴ բյուրոյից՝ Հրանտ Մարգարյանի գործավարը, ով զրուցել էր նրա հետ՝ տեղեկանալով վթարի մասին լուրին: «Ո՛չ Հրանտ Մարգարյանը, ո՛չ որևէ քաղաքացի չի տուժել»,- ասաց նա։


Նշենք, armtimes.com-ը տեղեկացրել էր, որ «Պրադո» ջիպը, որի մեջ է եղել նաև ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը քիչ առաջ վթարի է ենթարկվել Երևանի Վազգեն Սարգսյանի փողոցում: