«Այդար» գումարտակի մարտիկները գրոհել են Ուկրաինայի ՊՆ շենքը
Կիևում «Այդար» գումարտակի մարտիկները փորձել են գրոհել Ուկրաինայի պաշտպանության նախարարության անցակետը, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է՝ նրանց հաջողվել է կոտրել մուտքի դուռը: Մարտիկները փակել են Վոզդուխոֆլոտսկու պողոտայով տրանսպորտի շարժը:
Գերատեսչության տարածքի կենտրոնական մուտքի դիմաց տեղադրվել են ավտոմեքենաների անվադողեր, սակայն դրանք դեռ չեն այրել:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, «Այդարի» մոտ 50 ուժային պիկետ է անում Ուկրաինայի պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով չլուծարել ստորաբաժանումը:










