Իգարկայում ինքնաթիռ հրելը հանգեցրել է օդանավակայանի աշխատակիցների ազատմանը (տեսանյութ)
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Իգարկա քաղաքի օդանավակայանի մի քանի աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից, գրում է Вести-ն։
Այս օդանավակայանում էր գրանցվել ուշագրավ միջադեպը. 2014թ. նոյեմբերին ուղևորները հրել էին Ту-134 ինքնաթիռը։
Արևմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազի ավագ օգնականի տվյալներով՝ ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչը, ավիատեխնիկայի ցամաքային սպասարկման մասնագետը և հերթապահը հեռացվել են աշխատանքից։ Նրանց անմիջական ղեկավարները, Իգարկայի օդանավակայանի ղեկավարությունը, ինչպես նաև բորտուղեկցորդը ենթարկվել են կարգապահական պատասխանատվության։
Ստուգումները հաստատել են, որ նոյեմբերի 25-ին Իգարկա-Կրասնոյարսկ չվերթից առաջ օդանավակայանի աշխատակիցներն ապարդյուն փորձել են տեղաշարժել օդանավը։ Ինքնաթիռի քաշը նվազեցնելու համար ուղևորներին իջեցրել են, սակայն ավիատեխնիկի խնդրանքով նրանց մի մասը սկսել է հրել ինքնաթիռը։










