Ռուսաստանը 6,14 մլն ք/կմ հողատարածք վարձով կտա չինացիներին

14:32 • 30.01.15

Ծրագիրը, որն առաջարկում է Ռուսաստանի Հեռավոր Արևելքի շրջանի բնակիչներին անվճար հողակտորներ՝ գյուղացիական տնտեսություն կամ այլ բիզնես հիմնելու համար, կանաչ լույս է ստացել։

 

Շուտով Ռուսաստանի Հեռավոր Արևելքում չինացի ներգաղթյալների թվի աճ տեղի կունենա, գրում է China Daily-ն:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է նախագծին, որը նախատեսվում է սկսել այս տարվա ընթացքում։

 

Ծրագրի հեղինակ, Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Տրուտնևը նշել է, որ այդ քայլը կավելացնի դեպի քիչ բնակեցված տարածաշրջան ներգաղթը: Նրա խոսքով՝ ծրագրի հաջողման դեպքում այս հեռավոր տարածաշրջանը կլինի կանաչ սննդի հիմնական արտահանողը դեպի Չինաստան: Նաև չինացի ներգաղթյալների թիվն այս տարածաշրջանում կավելանա, քանի որ նրանք կկարողանան տեղի բնակիչներից հողատարածքներ վարձակալել:

 

Կառավարությունն ունի հսկայական չօգտագործվող տարածքներ ողջ Ռուսաստանով մեկ, և այս նախագիծը, համաձայն դրա հեղինակի, կներառի Հեռավոր Արևելքում գտնվող 6.14 միլիոն ք/կմ հողատարածք:

 

Ըստ Տրուտնևի՝ այդ հողերը կարող են օգտագործվել հողագործության, բիզնես զարգացման կամ որսորդության նպատակով: