«Միսս Վենեսուելա» Մոնիկա Սպիրի և նրա ամուսնու սպանության գործով նոր կասկածյալի են ձերբակալել
Վենեսուելայի Յարակույ նահանգի ոստիկանությունը, որը հետաքննում էր «Միսս Վենեսուլա» 2004 Մոնիկա Սպիրի և նրա բրիտանացի ամուսնու սպանության գործը, մի երիտասարդի է ձերբակալել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ Նահանգի գլխավոր դատախազ Լուիզա Օրտեգա Դիասի խոսքով` 19-ամյա Խերարդո Խոսե Կոնտրերասը կասկածվում է նախկին «Միսս Վենեսուելայի» և նրա ամուսնու վրա հարձակում գործելու և թալանելու գործում ներգրավվածության մեջ:
Հիշեցնենք, որ 29-ամյա գեղեցկուհին և նրա 39-ամյա ամուսինը` Թոմաս Բերին, սպանվել էին 2014-ի հունվարին, երբ փորձել էին դիմադրել մայրուղու վրա իրենց թալանել ցանկացող ավազակներին:
Սեպտեմբերին սպանության մեղադրանքով 3 մարդ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, իսկ Կոնտրերասը 11-րդ կասկածյալն է` սպանության և գողության գործով:













