Մեր հանձնաժողովը Գյումրիի դեպքի մասին լսումներ անցկացրել է. Հ. Սահակյանը՝ եռյակի՝ նոր լսումներ անելու առաջարկի մասին
ԱԺ պետաիրավական հանձնաժողովը Գյումրիում Ավետիսյանների սպանության հարցով լսումներ անցկացրել է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին նշեցԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ,ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը՝ ի պատասխան հարցադրման, որ ոչ իշխանական եռյակը առաջարկում է Գյումրիի ողբերգության հարցով խորհրդարանական լսումներ անցկացնել նոր ձևաչափով:
Իսկ հարցին, թե այսինքն՝ լսումները սպառի՞չ էին, Հովհաննես Սահակյանը հարցով պատասխանեց. «Իսկ եթե իրենց ձևաչափով որևէ լսում անենք՝ սպառի՞չ է լինելու, բոլոր հարցերի վերաբերյալ պատասխաններ լինելու՞ են»:
Հովհաննես Սահակյանը չի կարծում, որ այս փուլում որևէ քննարկում, որևէ լսում, որևէ քայլ բերելու է վերջնական եզրահանգման:
«Իհարկե՝ մենք ամեն ինչն էլ կարևորում ենք, և ես իմ ելույթում ասացի, որ միգուցե սա ԱԺ-ում քննարկումների մեկնարկն է, բայց դա չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է լինի պատճառաբանված, հստակ փաստարկված, թե ինչու և ինչի համար պետք է արվեն այդ լսումները»,-ավելացրեց նա:










