Կենտրոնական Ամերիկայի երկրները 1 մլրդ դոլար օգնություն կստանան ԱՄՆ-ից

10:48 • 30.01.15

Միացյալ Նահանգները 1 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի Կենտրոնական Ամերիկայի երկրների աղքատներին, գրում է korrespondent.net-ը: Այդ մասին հայտնել է Գվատեմալայի նախագահ Օտո Պերեսը:

 

Այդ սուբսիդիաներն ԱՄՆ-ին կօգնեն զսպել իր հարավային հարևանների կողմից ներգաղթյալների հոսքի մի մասը: Հաղորդվում է, որ անցած տարվա ընթացքում ԱՄՆ են ժամանել տասնյակ հազարավոր ներգաղթյալներ Հոնդուրասից, Գվատեմալայից և Սալվադորից, այդ թվում՝ առնվազն 60 հազար երեխա, որոնք Նահանգներ են ժամանել առանց ծնողների:

 

Սուբսիդիաների պլանների մասին տեղեկությունը հաստատել է Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսականի օգնականը, ով չի ցանկացել նշել իր անունը։