2013-ի համեմատ 2014 թ-ին Հայաստանում ծնունդներն ավելացել են 3.4%-ով. ԱՎԾ
2014 թ-ին Հայաստանում ծնվել է 43 183 երեխա, ինչը 2013 թ-ի նույն ցուցանիշի համեմատ ավելի է 3.4%-ով: Ծնված փոքրիկներից 22 հազ. 965-ը տղաներ են, իսկ 20 հազ. 218-ը՝ աղջիկներ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակումից:
2013թ-ի համեմատ 2014թ-ին ավելացել են նաև մեռելածինները. 2014-ին արձանագրվել է 751 դեպք, իսկ 2013թ-ին՝ 711 դեպք:
Ըստ ԱՎԾ-ի ներկայացրած թվերի` աճել են նաև մահացության դեպքերը. 2014թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մահացության 27 872 դեպք, ինչը 2013թ-ի համեմատ ավելի է 2.5 %-ով:
2014թ. հունվար-դեկտեմբերին ծնվածների թվաքանակը 1.5 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Բնական հավելաճի (ծնունդների և մահերի տարբերությունը) բացարձակ մեծությունը 2014թ.-ին կազմել է 15 311 մարդ, աճը նախորդ տարվա համեմատ՝ 4.9%:










