Օդապարիկով ամենահեռավոր թռիչքով համաշխարհային ռեկորդ է սահմանվել (լուսանկարներ)
Երկու ճնապարհորդ հելիումով լցված օդապարիկով բարեհաջող անցել են Խաղաղ օվկիանոսի վրայով և վայրէջք կատարել Մեքսիկայում:
Ինչպես հայտնում է BBC-ն` ամերիկացի Թրոյ Բրեդլիի և ռուս Լեոնիդ Տյուխտաևի թռիչքը տևել է 6 օր: Հաղորդվում է, որ նրանք համաշխարհային ռեկորդ են սահմանել` օդապարիկով ամենահեռավոր թռիչքն իրականացնելով: Թռիչքը տևել է 137 ժամ, իսկ երկարությունը կազմել է 8500 կմ:














