Բրիտանացին գրադարանին է վերադարձրել 65 տարի առաջ վերցրած գիրքը
Բրիտանական դպրոցի նախկին աշակերտը 65 տարի անց գրադարանին է վերադարձրել գիրքը և որպես փոխհատուցում 1,5 հազար ֆունտ (2 հազարից ավելի դոլար) նվիրաբերել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
82-ամյա Ջեյ Թիդմարշը, ով սովորել է Թաունտոնի դպրոցում, իր գրապահարանը հավաքելիս հայտնաբերել է Սոմերսեթ Մոեմի «Էշենդեն կամ բրիտանական գործակալ» գրադարանային գիրքը և որոշել է վերադարձնել այն՝ «տուգանք» վճարելով:
«Ես չգիտեմ՝ ինչպես դա տեղի ունեցավ, ես ուղղակի բացեցի գիրքը և ապշեցի՝ տեսնելով ներսում «Թաունտոն դպրոցի սեփականություն» կնիքը: Ես որոշեցի, որ պետք է արժանապատվորեն վարվեմ և վերադարձնեմ գիրքը և դրա համար պարտքը»,- պատմել է նա:
Միևնույն ժամանակ Bristol Post թերթը նշում է, որ չնայած Թիդմարշի շռայլ նվիրատվությանը՝ 65 տարի ուշացրած գրքի իրական տուգանքը պետք է կազմի 2,5 հազարից ավելի ֆունտ:










