Ղրիմի բնակիչներին թույլ են տվել հաշվեհամարներ բացել ամերիկյան բանկերում

12:46 • 31.01.15

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլ է տվել իր քաղաքացիներին և բանկերին Ղրիմի հետ մասնավոր գործարքներ կատարել: Այդ մասին ասված է հունվարի 30-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

 

Արգելքի չեղարկումը վերաբերում է Ղրիմ կամ Ղրիմից անձնական փոխանցումներին: Սակայն արգելքի տակ են շարունակում մնալ առևտրային փոխանցումները և բարեգործական նվիրատվությունները: Նաև ԱՄՆ քաղաքացիներին թույլ է տրվում առձեռն գումարներ փոխանցել Ղրիմի քաղաքացիներին, որոնք չեն ներառվել պատժամիջոցների ցուցակներում:

 

ԱՄՆ բանկերին թույլ է տրվում բացել և պահել թերակղզու բնակիչների հաշիվներն այն դեպքում, եթե դրանք չեն օգտագործվում բիզնես վարելու նպատակով:

 

Հիշեցնենք, որ թերակղզում նախորդ տարվա մարտին անցկացված հանրաքվեի արդյունքում Ղրիմն առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին։