ԻՊ զինյալները Իրաքում պատանդ են վերցրել 15 նավթագործների
«Իսլամական պետության» ահաբեկիչերը Իրաքում գրավել են նավթամշակման ոչ մեծ գործարան և 15 նավթագործի պատանդ են վերցրել, որը տեղակայված է Քիրքուք քաղաքի մոտ, գրում է rg.ru-ն՝ Reuters-ին հղումով։
Իրաքյան North Oil Co պետական ընկերության պաշտոնատար անձինք հաստատել են այն փաստը, որ ահաբեկիչները գործարան են գրավել և 15 նավթագործներ անհետ կորել են միջադեպից հետո։
Նրանք ահազանգ են ստացել գործարանի աշխատողներից, որ ահաբեկիչները շրջապատել են գործարանը և պահանջում են իրենց լքել շենքը, որից հետո կապը կտրվել է, և նրանք այժմ գերության մեջ են։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները զանգվածային հարձակում էին սկսել Քիրքուքի հարավ-արեւմուտքում գտնվող քրդական ուժերի դիրքերի վրա և գրավել էին դրանցից մի քանիսը։










