«Իսլամական պետության» մոտ գտնվող ճապոնացի պատանդի հարցը փակուղի է մտել․ Ճապոնիայի ԱԳՆ

11:58 • 31.01.15

Ճապոնիայի փոխարտգործնախարար Յասուհիդե Նակայաման հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ գտնվող ճապոնացի պատանդ Կենձի Գոտոյի հետ կապված իրավիճակը փակուղի է մտել, գրում է vz.ru-ն։

 

Նա մինչ այդ էլ հայտարարել էր, որ իրավիճակում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ այժմ հայտնել է, որ իրավիճակը փակուղի է մտել։

 

«Իսլամական պետության» սահմանած վերջնաժամկետն արդեն անցել է։

 

Իրենց վերջին պահանջը հայտնելու ժամանակ ահաբեկիչները պահանջել էին մինչև հինգշաբթի օրվա ավարտը փոխանակել ճապոնացի և այլ պատանդների հորդանանյան բանտում պահվող ահաբեկիչ Սաջիդա առ-Ռիշավիի հետ։ Դա պետք է տեղի ունենա Թուրքիայի սահմանին։