Ամերիկյան դատարանը Քենեդուն սպանողի դագաղը փոխանցել է նրա եղբորը

10:22 • 31.01.15

Տեխասի դատարանը որոշում է կայացրել, որ ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության համար պաշտոնապես կասկածվող Լի Հարվի Օսվալդի դագաղը պատկանում է ոչ թե թաղման բյուրոյին, այլ նրա եղբորը՝ Ռոբերտ Օսվալդին, գրում է lenta.ru-ն՝ New York Times-ին հղումով։

 

Ֆորտ-Ուերտ քաղաքի դատավոր Դոնալդ Քրոսբին պարզել է, որ Baumgarder թաղման բյուրոն կանխամտածված գաղտնի է պահել այն փաստը, որ Օսվալդի դագաղը չի ոչնչացվել։

 

Ռոբերտ Օսվալդը դատի էր տվել թաղման բյուրոյին, երբ տեղեկացել էր, որ բյուրոն աճուրդում վաճառքի է հանել այն և վաճառել 87 500 դոլարով։

 

Այժմ, Ռոբերտ Օսվալդի փաստաբանի խոսքով, նա պատրաստվում է ոչնչացնել եղբոր դագաղը որքան հնարավոր է շուտ։