Քերին կհանդիպի Լավրովի հետ Մյունխենում. ԱՄՆ պետդեպ
ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ միջազգային անվտանգության գիտաժողովի շրջանակում, որը կանցկացվի Մյունխենում փետրվարի 6-8-ը, գրում է forbes.ru-ն։
Փսակին պարզաբանել է, որ դրանից առաջ՝ փետրվարի 5-ին, Քերին կայցելի Կիև։
Ավելի վաղ, ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինա այցից առաջ Քերին կարող է այցելել Մոսկվա։ Սակայն Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հերքել էր Քերիի այցի մասին տեղեկությունը։ Փսակին պարզաբանել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարը չի պատրաստվում այցելել Ռուսաստանի մայրաքաղաք։










