Լայպցիգում հակաիսլամական խմբի կազմակերպած ցույցը ձախողվել է (տեսանյութ)
Դրեզդենի Պեգիդա հակաիսլանիստական խմբի ճյուղերից մեկը՝ Լեգիդան, Լայպցիգ քաղաքում կազմակերպել էր բողոքի ցույց, որին սակայն նախատեսված 15 000 անդամներից ներկայացել էր միայն 1 600-ը, գրում է euronews.com-ը։
Քաղաքային իշխանությունները նշում են, որ Լայպցիգում Լեգիդայի կողմից կազմակերպված ցույցը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հունվարի 30-ին։
Նշվում է, որ նման ձախողումը հաջորդել էր Պեգիդայի առաջնորդներից մի քանիսի հրաժարականին, որոնցից մեկը՝ Լուց Բախմանը, հեռացել էր Ադոլֆ Հիտլերին նմանակող իր լուսանկարի հանրայնացումից անմիջապես հետո։










