Ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության ողջ տարածքը մնացել է առանց ջրի

15:09 • 31.01.15

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակիչները մնացել են առանց ջրի, գրում է lenta.ru-ն։

 

Այս մասին հայտարարել է Լուգանսկի մարզպետ Գենադի Մոսկալը։

 

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Սվետլիչնոյե գյուղի վրա իրականացված կրակահերթերի պատճառով, որտեղ տեղակայված է «Լուգանսկվոդա» ջրընդունիչ կայանը։ Հենց այստեղից է իրականացվում ինքնահռչակ հանրապետության ջրամատակարարումը։ 

 

Մարզպետն ասել է, որ շրջանային վարչակազմը կվերանորոգի վնասված հատվածները՝ իր հաշվին։