Մակեդոնիայում կանխել են պետական հեղաշրջման փորձը
Մակեդոնիայի ներքին գործերի նախարարի օգնական Իվո Կոտևսկին հայտարարել է, որ երկրի իրավապահ մարմինները կանխել են պետական հեղաշրջման փորձը, հաղորդում է Russia Today-ը:
Կոտևսկու խոսքերով՝ չորս կասկածյալ, օգտագործելով լրտեսության և հետևելու անօրինական միջոցներ, ինչպես նաև պետության բարձրաստիճան պաշտոնյաների սպառնալով, փորձել են երկրում պետական հեղաշրջում իրականացնել:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նախատեսվում է քրեական գործեր հարուցել Մակեդոնիայի անվտանգության և կոնտրհետախուզության վարչության նախկին տնօրեն Զորան Վերուշևսկու, նրա կնոջ, ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական միության նախագահ Զորան Զաևի և Ստրումիցա համայնքի տեղական ինքնակառավարումից պաշտոնյա Բրանկո Պալիֆրովի դեմ:










