Մերկելը բացառել է Հունաստանի պարտքի չեղյալ համարումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է Հունաստանի պարտքի չեղյալ համարումը, գրում է lenta.ru-ն՝Agence France-Presse-ին հղումով։
Մերկելն ասել է, որ մասնավոր վարկատուները հրաժարվում են պարտքերը չեղյալ համարել, իսկ բանկերն արդեն մի քանի միլիարդ եվրո են ներել Հունաստանին։
«Ես չեմ տեսնում պարտքերը չեղյալ համարելու հետագա հնարավորություն»,- ասել է նա։
Կանցլերը հիշեցրել է, որ Աթենքին ֆինանսական օգնություն հատկացնելու պայմանը Հունաստանում բարեփոխումների իրականացումն է։
Նա նաև նշել է, որ իրենք մշտապես պատրաստ են օգնել տնտեսական ճգնաժամից տուժած երկրներին, որոնք, սակայն, պետք է հետևեն իրենց առաջարկած բարեփոխման ծրագրերին և տնտեսեն ծախսերը։










