Ուկրաինայի հարցով բանակցությունները Մինսկում հնարավոր է ընթանան այսօր երեկոյան
Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ եռակողմ կոնտակտային խմբի (ԵԱՀԿ-Ուկրաինա-Ռուսաստան) բանակցությունները կարող են կայանալ շաբաթ երեկոյան՝ Մինսկում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եռակողմ կոնտակտային խումբը պատրաստ է Ուկրաինայի հարցով նոր փաստաթուղթ ստորագրել և հույս ունի այն ստորագրել Մինսկում հունվարի 31-ին՝ վկայակոչելով ԵԱՀԿ-ին հայտնում է БЕЛТА գործակալությունը:
Փաստաթուղթը ներառում է կոնկրետ կետեր, որոնք պետք է ապահովեն առաջնահերթ քայլերի իրականացումը, որոնք ուղղված են կոնֆլիկտի սրացման նվազմանը:
Խոսքը գնում է կրակի անմիջապես դադարեցման և շփման գծից ծանր զրահատեխնիկայի հեռացման մասին: Նշվում է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում մարդասիրական օգնության մատակարարման հնարավորության, ինչպես նաև գերիներին ազատ արձակելու գործընթացում իրական առաջընթացի մասին:










