Հրվ. Օսիան Մոսկվա է ուղարկել Ռուսաստանի հետ համագործակցության և ինտեգրման մասին նախագիծ
Հարավային Օսիայի իշխանությունները Մոսկվա են ուղարկել Ռուսաստանի հետ դաշնակցության և ինտեգրման մասին պայմանագրի նախագիծը: Այդ մասին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը, գրում է gazeta.ru-ն:
«Ռուսաստանի և Հարավային Օսիայի համատեղ աշխատանքային խումբը վերջնական տեսքի է բերել և համաձայնեցրել երկու երկրների միջև դաշնակցության և ինտեգրման մասին պայմանագրի նախագիծը»,- նշել է Տիբիլովը:
Երկրի ԱԳՆ-ում նաև հաստատել են նախագծի ուղարկումը Մոսկվա:
Մասնավորապես, երկու երկրների ինտեգրման նախագիծը նախատեսում է Հարավային Օսիայի մաքսային մարմինների միաձուլում ռուսականների հետ, բացի այդ՝ կհեշտացվեն երկրի քաղաքացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացները:










