Պորոշենկոն լեհ տնտեսագետի է հրավիրել բարեփոխումների հարցում օգնելու

14:54 • 31.01.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն լեհ տնտեսագետ, քաղաքական գործիչ Լեշեկ Բալցերովիչին հրավիրել է միանալ Ուկրաինայում բարեփոխումների իրականացմանը, հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով պետության նախագահի մամուլի ծառայությանը:

 

Պորոշենկոն հայտնել է, որ «Լեհաստանը երկրի օրինակ է, որը բարեհաջող բարեփոխել է իր տնտեսությունը և դարձել ԵՄ և Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ»:

 

«Այսօր մենք ունենք բարձր պոտենցիալով, շատ պրոֆեսիոնալ և եվրոպամետ կառավարություն: Մենք ունենք երկրում բարեփոխումներ անցկացնելու յուրահատուկ հնարավորություն»,- ընդգծել է նա՝ առաջարկելով Բալցերովիչին միանալ այդ գործընթացին:

 

Իր հերթին Բալցերովիչը նշել է բարեփոխումների հարցում հաջողության հասնելու երեք գործոն՝ ռազմավարություն, դրանց իրականացման արագություն և բարեփոխիչների թիմ: