Վալենտինից ավելի զորավոր սուրբ ունենք՝ Սուրբ Սարգիսը. քահանա
Մեր ժողովրդի մեջ մի սովորություն կա, միշտ կարծում ենք, թե օտարինը լավն է, և միշտ վազում ենք օտարի հետևից, անկախ նրանից, այդ բարքերը լավն են, մեր ազգայինին համահունչ են, թե՝ ոչ: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, տեր Մխիթար քահանա Ալոյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայ առաքելական եկեղեցուն հաջողվեց երիտասարդների մեջ սերմանելու գաղափարը, որ Առաքելական եկեղեցու տոնը Սուրբ Սարգիսն է, ոչ թե Սուրբ Վալենտինը:
«Այս ժողովուրդը, հավաքված երիտասարդները հենց ցույց են տալիս այն, որ Հայ առաքելական եկեղեցուն հաջողվել է, որ մեր աշխատանքը եղել է ոչ թե սին քարոզչություն, որն էլ բերել և ժողովրդի մեջ արմատավորել է Սուրբ Սարգսի տոնը, այլ մենք մեր շարժումով արթնացրինք, մեր խոսքով, մեր քարոզով»,- ասաց քահանան՝ ընդգծելով. « Մենք ուզեցինք ասել, որ Վալենտինից ավելի զորավոր սուրբ ունենք՝ Սուրբ Սարգիսը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










