Բանակն իր առջև դրված խնդիրները փայլուն է լուծում. Վահան Շիրխանյան
Բանակն իր առջև դրված խնդիրները փայլուն է լուծում, և ամբողջ ժողովուրդը դա պետք է հասկանա և ամեն կերպ աջակցի, օգնի բանակին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը` անդրադառնալով սահմանին առկա լարվածությանը:
Վահան Շիրխանյանը կարծում է, որ առաջիկայում ստատուս քվոն չի փոփոխվի: «Հրադադարի ռեժիմի խախտումները պահպանվելու են, Ադրբեջանը մեծ գործողություններ չի ծավալի մոտակա ժամանակաշրջանում, սակայն այդպիսի ակտիվացումներ լինելու են, որը պայմանավորված է Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցով»,-ասաց նա:
Ըստ Վահան Շիրխանյանի` Մինսկի խմբի խնդիրը խաղաղություն պահպանելն է և մադրիդյան սկզբունքներով հարցի լուծումը:
Նա կարծում է, որ Ռուսաստանը երբեք հավասարության նշան չի դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, հակառակ դեպքում մի ռազմական բազա էլ այնտեղ կտեղադրեր: «Մենք դաշնակիցներ ենք, հիմա արդեն` նաև տնտեսական առումով: Ռազմական դաշնակցային հարաբերությունները ձևավորվում են միայն այն դեպքում, երբ երկրններն ունեն ազգային համատեղ շահ, տվյալ դեպքում` Հայաստանը և Ռուսաստանն ունեն ազգային շահ, ինչը բերել է ռազմադաշնակցային հարաբերությունների, և մենք դրան այլըտնրանքը չունենք»,-ասաց նա:










