Վենեսուելայի կառավարությունն իր ԶՈՒ-ին թույլ է տրվել մահացու ուժ կիրառել ցույցերի ժամանակ

18:00 • 31.01.15

Վենեսուելայում գրանցված սննդամթերքի դեֆիցիտի և երկրի տնտեսական ճգնաժամի խորանալու հետ մեկտեղ երկրի կառավարությունը թույլ է տվել իր Զինված ուժերին մահացու ուժ կիրառել ցուցարարների դեմ, եթե նրանք կարծեն, որ իրենց կյանքը վտանգի է ենթարկվում ցույցերի ժամանակ, հաղորդում է euronews.com-ը:

 

Երկրի բնակիչները վրդովված են՝ ստիպված լինելով ամիսներ շարունակ երկար հերթերում կանգնել և առաջնային ապրանքների և ուտելիքների համար չափազանց բարձր գներ վճարել: Կառավարությունը մտավախություն ունի, որ երկրում առկա ճգնաժամի խորանալու դեպքում մարդիկ կարող են ավելի հուսահատ դառնալ և բռնությունների դիմեն:

 

Երկրի պաշտպանության նախարարը նշել է, որ նոր օրենքներն ընդունվել են անցած տարի երեք ամիս տևած փողոցային մեծ ցույցերին ի պատասխան: