ԱՄՆ-ում 3-ամյա երեխան 1 կրակոցով վիրավորել է հորն ու հղի մորը
ԱՄՆ-ում երեքամյա տղան հրազենից մեկ կրակոցով վիրավորել է երկու ծնողներին:
The Independent-ը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքի մոթելներից մեկում:
Երեխան լիցքավորված զենքը վերցրել է մոր պայուսակից: Մայրը, ի դեպ, հղիության ութերորդ ամսում է: Ըստ տեղի ոստիկանության տվյալների՝ երեխան կրակել հոր վրա, իսկ նրա մարմին մտած ու դուրս եկած գնդակը այնուհետև խոցել է նաև մորը:
Վիրավոր ծնողները տեղափոխվել են հիվանդանոց: Հայրն արդեն դուրս է գրվել: Մոր վիճակը կայուն է համարվում:










