Դամասկոսում առնվազն վեց մարդ է զոհվել ահաբեկչության հետևանքով

18:43 • 01.02.15

Առնվազն 6 մարդ մահացել է և 10-ը վիրավորվել են այսօր Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է Al Arabiya-ն:

Համաձայն որոշ տեղեկությունների, պայթուցիկ սարքը տեղակայված է եղել ավտոբուսի մեջ:

Միևնույն ժամանակ մի շարք սիրիական  ԶԼՄ-ներ հայտնում են 19 վիրավորների մասին: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: