ՌԴ-ում հոսպիտալացված քաղաքացու մոտ էբոլայի ախտանիշներ առայժմ չկան

14:25 • 01.02.15

ՌԴ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Սալագայը հայտարարել է, որ Ռուսաստանի Պրիմորյե երկրամասում ՌԴ քաղաքացու մոտ հայտնաբերված էբոլա վիրուսի կասկածները դժվար թե հաստատվեն, քանի որ որևէ յուրահատուկ ախտանիշ նրա մոտ չկա, տեղեկացնում է Взгляд-ը:


«Այս պահին քաղաքացին  հոսպիտալացվել է և գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում՝ հետազոտման համար: Որևէ յուրահատուկ ախտանիշ, որը բնորոշ է տվյալ հիվանդության համար, նրա մոտ չի հայտնաբերվել: Հավանականությունը, որը հայտնաբերվել է հիվանդի մոտ էբոլա վիրուս կա, սակայն մեծ չէ», – ասել է Սալագայը:


Նա տեղեկացրել է, որ հիվանդից նմուշներ են վերցվել և ուղարկվել են օպերատիվ փորձաքննության՝ Նովոսիբիրսկի բիոտեխնիկական գիտական կենտրոն: Ակնկալվում է, որ փորձաքննության արդյունքները պարզ կլինեն արդեն այսօր երեկոյան:


Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրիմորյե երկրամասում «Կարմիր խաչ» կազմակերպության աշխատակիցը, ով որոշ ժամանակ աշխատել է Սենեգալում և Գվինեայում, տեղափոխվել էր հիվանդանոց՝ էբոլա վիրուսով վարակված լինելու կասկածանքով: