Բրազիլացի երկրպագուները ծեծել են մրցակցի դարպասապահին

14:34 • 01.02.15

Բրազիլական «Ֆլամենգո» ակումբի երկրպագուները Ռիո դե-Ժանեյրոյի առաջնության շրջանակներում «Մակաե» ակումբի խաղից առաջ ներխուժել են մրցակցի հանդերձարան և հարձակվել են դարպասապահ Ռիկարդո Բերնի վրա. տեղեկացնում է gazeta.ru-ն:


Ըստ աղբյուրի՝ դարպասապահը ծեծի արդյունքում ծնոտի և այլ թեթև վնասվածքներ են ստացել: Երկրպագուները անցել են անվտանգության մոտով և մտել են դարպասից, որը փակված չի եղել:


Հարձակվողները հանդերձարանից նաև խաղակոշիկներ ու այլ իրեր են գողացել: Դարպասապահը նշել է, որ հանցագործներն առնվազն 10-ն են եղել: