Օլանդը, Մերկելը և Պորոշենկոն Ուկրաինայում անհապաղ հրադադարի կոչ են արել

23:19 • 01.02.15

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայի արևելքում:  

ՌԻԱ Նովոստիին, վկայակոչելով Ելիսեյան պալատի երկայացուցչին, փոխանցում է, որ Օլանդը, Մերկելը և Պորոշենկոն 45 րոպե բանակցություններ են վարել, ինչից հետո հայտարարել են, որ հիասթափված են Մինսկի պայմանավորվածությունների խախտումից:

Նրանք մասնավորապես ափսոսանք են հայտնել, որ Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը  շաբաթ օրը չի կարողացել համաձայնության գալ  Մինսկում անցկացված բանակցություններից հետո:

Նախօրեին Մինսկում հավաքվել էին Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների լիազոր ներկայացուցիչները, Կիևից բանակցող նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հայդի Տալյավինին, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը:

Դրանից հետո Կիևն ու ինքնահռչակ հանրապետությունները միմյանց մեղադրել էին բանակցությունների ձախողման և հակամարտության լարման համար: