Ջասթին Թիմբերլեյքը և Ջեսիկա Բիլը հաստատել են, որ երեխայի են սպասում

14:30 • 01.02.15

Ամերիկացի հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը հաստատել է, որ իր կինը երեխայի է սպասում։ Ինչպես տեղեկացնում է ntv.ru-ն, այս մասին երգիչը գրել է իր Instagram-ի էջում: 


Թիմբերլեյքը հրապարակել է մի լուսանկար, որտեղ համբուրում է իր հղի կնոջ որովայնը։


«Շնորհակալություն բոլորին փոքրիկին ուղղված մաղթանքների համար: Այս տարի ինձ սպասում է ամենահրաշալի նվերն աշխարհում: Անհամբերությամբ սպասում եմ»,– գրել է նա:


Թիմբերլեյքը և Ջեսիկա Բիլը ամուսնացել են 2012-ի հունվարին, իսկ մինչ այդ զույգը միասին էր 5 տարի: