Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյս. Կորեան պատրաստ է միջուկային պատերազմի
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը Կորեայի ժողովրդական բանակի օդուժի և նավատորմի զորավարժությունների ժամանակ հայտարարել է, որ երկիրը «պատրաստ է դիմակայել ցանկացած պատերազմի, այդ թվում միջուկային»:
Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, զորավարժությունների ընթացքում ուշադրություն է դարձվել օդուժի և նավատորմի կողմից անսպասելի հարված հասցնելու գործողությունների մշակման վրա:
Զորավարժությունը գլխավորած Կիմ Չեն Ընը նաև միանգամայն հնարավոր է համարել այն, որ հյուսիսկորեական զինուժը կարող է կործանել ամերիկյան ավիակիր։










