Բրիտանացի կինը մեքենայի դռան մեջ 15 տարվա վաղեմության մարիխուանա է գտել

17:34 • 01.02.15

Բրիտանացի Մելոդի Փեյլին իր Chevrolet-ի դռան մեջ ավելի քան 10 տարվա վաղեմության մարիխուանա է գտել։

Ավելի քան 13 տարի առաջ ձեռք բերված մեքենան բրիտանացի կինը վարել է այդ ամբողջ ընթացքում և վերջերս բոլորովին պատահաբար պարզել է, որ դրա դռան մեջ թաքցված է 15 տարվա հնության մոտ 6 կգ մարիխուանա տեսակի թմրանյութ, գրում է metro.co.uk-ը:  

Ոստիկանության սպա Դեյվիդ Մակքոլիի գնահատմամբ՝  15 տարվա հնություն ունեցող մարիխուանայի այդ քանակն այսօր կարժենար 3 375 դոլար, և բնականաբար այն պիտանի  չէ օգտագործման համար:

Մելոդին ասել է, որ այսքան տարի անցել է բազմաթիվ անցակետերով և ոչ մեկ չի կասկածել թաքստոցի մասին, նա նաև մտահոգություն է հայտնել, որ բարեբախտաբար այդ «հայտնագործությունը» սահմանակետում չի կատարվել: