Մոսկվայում օդի ջերմաստիճանի 100-ամյա ռեկորդ է գրանցվել

18:11 • 01.02.15

Փետրվարը Մոսկվայում սկսվել է եղանակային աննախադեպ պամաններով. այսօր ՌԴ մայրաքաղաքում գրանցված եղանակը գերազանցել է 100 տարվա վաղեմության ռեկորդը:

Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, որոշ մոսկվացիներ այսօր առավոտյան ամպրոպից են արթնացել:

Նման անսովոր եղանակային երևույթ, ինչպես ամպրոպն է,  մայրաքաղաքի շատ շրջաններում է գրանցվել:

Եղանակը նույնպես ջերմաստիճանային ռեկորդ է գրանցել: Մոսկվայի ժամանակով 7:00-ին գրանցվել է +3,1°С տաքություն, ինչը 0,1 աստիճանով ավելի է, քան 1914-ին:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ այսօր ամբողջ օրվա ընթացքում անսովոր եղանակային պայմանները պահպանվելու են: