Նյու Յորքում 28 տարի առաջ սխալմամբ սպանվածի ընտանիքին $5 մլն է փոխհատուցվել
Նյու Յորքում ոստիկանների կողմից 1986–ին սխալմամբ սպանված Նիկոլաս Գվիդոյի հարազատները նրա մահվանից միայն 28 տարի անց Նյու Յորքի քաղաքապետարանից ստացել են 5 մլն դոլարի չափ փոխհատուցում, գրում է New York Times-ը։
Նիկոլաս Գվիդոն 1986-ի վերջին էր սպանվել ոստիկանության երկու աշխատակիցներ Լուիս Էպոլիտոնի և Ստիվեն Կարակապանի կողմից, ովքեր կատարում էին մաֆիայի հրամանները:
Օգտագործելով ոստիկանության տեղեկատվական բազան՝ նրանք գտել էին զոհի հասցեն, սակայն, սակայն պարզվել է, որ նա իրականում եղել է նախատեսված թիրախի անվանակիցը: Արդյունքում ոստիկանները կրակել և սպանել են անմեղ մարդու:
Մաֆիային ծառայելու համար ոստիկաններն ամսական 4 000 դոլար են ստանում:
Հանցագործ ոստիկաններին ձերբակալել են միայն 2005-ին, երբ նրանք արդեն թոշակի են անցած եղել: Նախկին ոստիկաններն այժմ ցմահ բանտարկված են:
Ձախից աջ՝ Նիկոլաս Գվիդո, քննիչներ Ստիվեն Կարակապան և Լուիս Էպոլիտոն











