Շվեյցարիայում ձնահյուսի պատճառով 10 մարդ է մահացել
Շվեյցարիայում մեկ օրվա ընթացքում ձնահյուսի զոհ է դարձել 10 մարդ, գրում է TASS գործակալությունը:
Չորս լեռնադահուկորդներ մահացել են Լանդկվարտ վարչական շրջանում, Գրաուբյունդեն գավառում և ևս երկուսը Բեռն գավառում:
Մեկ այլ վայրում՝ Պից Վիլան լեռան վրա ձնահյուսը թափվել է 9 մարդուց բաղկացած խմբի վրա:
Նրանցից 7-ը ծածկվել են ձյունով, որոնցից երեքը մահացել են: Եվս մեկը մահացել է հիվանդանոցում:
Երկու դահուկորդներ մահացել են Բեռն կանտոնում շաբաթ օրը: Ձնահյուսը այս անգամ վրա է հասել Հանենմուս և Բիրգ լեռնադահուկային կայաններում:










