Անվտանգության նկատառումներով առաջարկել են Սպիտակ Տունը զինել լազերային զենքով

15:02 • 01.02.15

Սպիտակ տան անվտանգության ապահովման համար տարբեր միջոցների առաջարկություններ են արվել, որոնցից մեկի համաձայն կարելի է ԱՄՆ նախագահի նստավայրը զինել լազերային զենքով, որպեսզի անձայն և առանց մեծ ծախսերի ոչնչացվեն տարածք ներխուժած անօդաչուները, գրում է The Washington Examiner-ը:


Նման առաջարկություն է հնչեցվել Սպիտակ Տան տարածքում վերջերս ընկած մասնավոր անօդաչուի շուրջ բարձրացած մեծ աղմուկից հետո, քանի որ բոլորն անհանգստացած էին նրանով թե ինչ միջոցներով կարելի է պաշտպանել նախագահի նստավայրը:


ԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի վաղ հայտարարել էին լազերային համակարգի բարեհաջող փորձարկման մասին և հնարավոր է, որ արդեն մի քանի տարի անց այն կիրառվի զինված ուժերում:


Չնայած դրան, Սպիտակ Տունը լազերով զինելու միտքը շատերի մոտ անհանգստություն է առաջացնում, որի պատճառով, նշում է The Washington Examiner-ը, դժվար թե նման բան տեղի ունենա մոտ ապագայում: