Ուիթնի Հյուսթոնի դստերը գտել են լոգարանում ուշաթափված վիճակում

13:50 • 01.02.15

Աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի 21-ամյա դստերը՝ Բոբի Կրիստինա Բրաունին, շաբաթ առավոտյան գտել են իր տան լոգարանում անգիտակից վիճակում և տեղափոխել են հիվանդանոց, գրում է The New York Times-ը:


Առավոտյան ժամը 10:20-ին նրան անգիտակից վիճակում գտել են նրա ամուսինը և ամուսնու ընկերը, ովքեր զանգահարել են 911 և առաջին օգնություն ցուցաբերել երիտասարդ կնոջը։


Բոբի Կրիստինա Բրունը երգչուհի Ուիթնի Հյուսթոնի և Բոբի Բրաունի դուստրն է: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում: Նրա առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ չկան:


Ուիթնի Հյուսթոնը արժանացել է Գրեմի մրցանակի, նրա սկավառակներ վաճառածեն միլիոններով։ Երգչուհին մահացել էր 2012-ին 48-ամյա հասակում. նրան գտել էին Կոլիֆոռնիայի Beverly Hilton հյուրանոցի լոգարանում:

 

Ուիթնի Հյուսթոնի դստերը գտել են լոգարանում ուշաթափված վիճակում