«Ալ-Արաբ» նոր հեռուստաալիքը Բահրեյնում ընդամենը 1 ժամ է հեռարձակվել
«Ալ-Արաբ» արաբական նոր հեռուստաալիքը, որը ստեղծվել է Սաուդյան Արաբիայից միլիարդատեր արքայազն Ալ Վալիդ բին Թալալի փողերով, դադարեցրել է հեռարձակումն առաջին եթերի մեկնարկից մեկ ժամ հետո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վարկածների թվում, թե ինչու կարող էր այդպես պատահել, նշվում է քաղաքականը՝ հեռուստաալիքի առաջին հյուրերից մեկը դարձել է Բահրեյնում հայտնի ընդդիմադիր գործիչը:
Սակայն «Ալ-Արաբ»-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ խնդրի պատճառները տեխնիկական են և վարչական:
Ավելի վաղ նոր հեռուստաալիքի ներկայացուցիչները հայտնել էին, որ «Ալ-Արաբը» չի ունենա որոշակի քաղաքական կողմնորոշում և որ այն օբյեկտիվ կլուսաբանի Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձություններն ու խնդիրները:










