ԱՄՆ-ում սկսվել է նավթային ոլորտի աշխատակիցների՝ վերջին 35 տարվա մեջ ամենախոշոր գործադուլը
ԱՄՆ-ում փետրվարի 2-ին սկսվել է նավթային ոլորտի աշխատակիցների՝ 1980-ից ի վեր ամենախոշոր գործադուլը։ Մասնակցում է 9 խոշոր նավթավերամշակման գործարանի 3.800 աշխատակից, գրում է kommersant.ru-ն։
Ցուցարարների հիմնական պահանջն է աշխատավարձերի բարձրացումը։ Ակցիա սկսելու մասին որոշումը կայացրել է Ամերիկայի մետալուրգիական արդյունաբերության աշխատակցիների արհմիությունը։
«Նավթային ընկերությունները չափազանց ագահ են ինքնակամ իրենց աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելու համար։ Նրանք շարունակում են գնահատել եկամուտն ավելի շատ, քան մարդկանց առողջությունը և անվտանգությունը»,- նշել է արհմիության փոխնախագահ Թոմ Կոնուեյը։










