2014թ. ՀՀ մշտական բնակչությունը պակասել է 6500-ով

11:48 • 02.02.15

2015թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 10 հազ. 600 մարդ, ինչը 2014թ-ի հունվարի 1-ի համեմատ պակաս է 6 հազ. 500 մարդով:


Եթե քաղաքային համայնքը նախորդ տարվա համեմատ պակասել է 1100-ով և կազմել 1 մլն 913 հազ. մարդ, ապա գյուղական համայնքում մշտական բնակչությունը պակասել է  5 հազ. 400-ով՝ կազմելով 1 մլն 97 հազ. 600 մարդ:


Ըստ ԱՎԾ-ի սահմանային անցման կետերով Հայաստանի ՀՀ փաստաթղթերով մուտք է գործել 1 մլն 585 հազ. 315 մարդ, իսկ դուրս եկել՝ 1 մլն 632 հազ. 389 մարդ: Այսինքն՝ 2014թ-ին 47 հազ. 74 ՀՀ փաստաթուղթ ունեցող անձ դուրս է եկել Հայաստանից ու չի վերադարձել: