Բելառուսի նախագահն ապրիլին կայցելի Վրաստան
Ապրիլին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Վրաստան: Սպասվում է նրա հանդիպումը վրաց գործընկերոջ հետ, հաղորդում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացին:
«Ապրիլին նշանակալի իրադարձություն տեղի կունենա՝ Վրաստանում երկու երկրների նախագահների հանդիպում»,- ասել է Զայացը բելառուսա-վրացական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստին:
Նա առաջարկել է վրացական պատվիրակությանը քննարկել երկկողմ տնտեսական համագործակցության ակտիվացման ուղղությամբ քայլերը: Զայացը նշել է, որ դրա մակարդակը չի կարող բավարարել երկու կողմերին, քանի որ չի համապատասխանում երկրների պոտենցիալին:










