Եգիպտոսի դատարանը «Մուսուլման եղբայրների» ավելի քան 180 աջակցի դատապարտել է մահապատժի
Եգիպտական Գիզա քաղաքի դատարանը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 183 աջակցի դատապարտել է մահապատժի՝ 2013 թվականի օգոստոսին ոստիկանության սպաների սպանությանը մասնակցության համար, գրում է lenta.ru-ն:
Նրանցից 34-ը դատապարտվել է հեռակա կարգով: Բացի այդ, AFP-ի տվյալներով, երկու հոգու մեղադրանքները չեղարկվել են, ևս մեկին դատապարտել են տասը տարվա ազատազրկման:
2014 թվականի դեկտեմբերին այդ գործով կայացվել էր նախնական որոշում:
Իսլամիստներին դատապարտել են Կահիրեի արվարձանում իրավապահ մարմինների 16 աշխատակիցների սպանության համար: Դա տեղի է ունեցել ռազմական հեղաշրջմանը հաջորդած անկարգությունների ընթացքում, որի հետևանքով երկրի նախագահ Մուհամեդ Մուրսին, ում աջակցում էին «Մուսուլման եղբայրները», կալանքի տակ է առնվել:










