Հունվարի 23-29-ը մայրաքաղաքում ծնվել է 419 երեխա

14:42 • 02.02.15

Հունվարի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 419 երեխա` 226 տղա և 193 աղջիկ:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Հունվարի 23-ից 29-ն ընկած ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 36758 քաղաքացի:

 

Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4425 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 886 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: